Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Թանգարանների գիշերը»` Ռուսական արվեստի թանգարանում

«Թանգարանների գիշերը»` Ռուսական արվեստի թանգարանում
18.05.2016 | 01:44

Ռուսական արվեստի թանգարանը (Իսահակյան 38) «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում ներկայանում է յուրահատուկ ցուցադրությամբ։ Մայիսի 18-ին՝ 15։00-ին, թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու ռուսաստանաբնակ Տարոն Սիմոնյանի «Զբոսանքներ Պետերբուրգով» շարքից «Մարիինյան թատրոն. Աիդա» մոնումենտալ կտավը: Ստեղծագործությունը կցուցադրվի մինչև մայիսի 28-ը։

2010-ին գեղանկարիչը ստեղծել է 12 կտավներից բաղկացած «Զբոսանքներ Պետերբուրգով» գեղանկարչական շարքը, որը նույն թվականին ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի Ազգությունների տանը: Այս աշխատանքներում Տարոնը ներկայացրել է քաղաքի գեղարվեստական ժառանգությունը՝ անցկացնելով այն ժամանակակից կյանքի պրիզմայով:
Հատկանշական է, որ երիտասարդ նկարչի ստեղծագործությունը ներկայացվում է 20-րդ դարասկզբի այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Ն․ Կ․ Ռերիխը, Ա. Ն. Բենուան, Մ. Վ. Դոբուժինսկին, Ա. Յ. Գոլովինը, Բ. Մ. Կուստոդիևը և այլք՝ ամբողջական դարձնելով սերունդների մեկնաբանությունը միևնույն թեմայով։


«Թանգարանների գիշեր» միջոցառման մասնակից-թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար մայիսի 18-ին՝ ժամը 10:00-18:00-ը, և մայիսի 21-ին՝ ժամը 18:00-24:00-ը:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ